77-ամյա վարորդը պարեկներին հայտնել է, որ ինքն ունի վարորդական իրավունքի վկայական, սակայն տանն է մոռացել։
Մայիսի 23-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում 77-ամյա Թոթո Բ․-ն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում բախվել է 2 Mercedes, Chevrolet, Honda և Ford մակնիշի ավտոմեքենաներին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վարորդ Թոթո Բ․-ին և նրա 82-ամյա ուղևորին։ Վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, պատճառաբանելով, որ չեն տուժել։
Դեպքի վայրում վարորդը պարեկներին հայտնել է, որ ինքն ունի վարորդական իրավունքի վկայական, սակայն տանն է մոռացել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ամուսիններ են։