Գայանե Հակոբյանի փաստաբանները դադարեցնում են իրենց մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր՝ Գայանե Հակոբյանի փաստաբանները դադարեցնում են իրենց մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։ Նշվածի հիման վրա՝ հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ մեր վստահորդի և թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին։

Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մեր գործընկերներին մաղթում ենք հաջողություն։ Ազատությու՛ն տիկին Գայանեին։ Փաստաբաններ՝ Վահան Հովհաննիսյան Ռուբեն Մելիքյան Վահան Գևորգյան»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print