Զոհված զինծառայողների ծնողները դադարեցնում են նստացույցը

Հիմք ընդունելով մեր իրավապաշտպանների որոշումը՝ առ այն, որ հերոսածին Գայանեի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է, «Որդիների Կանչ» ՀԿ-ն ևս որոշում է կայացրել կասեցնել պայքարի այս ձևը և դադարեցնել մեր նստացույցը։

Զոհված զինծառայողների ծնողները դադարեցնում են նստացույցը Կառավարության շենքի առջև։ Այս մասին հայտնում է «Որդիների Կանչ» ՀԿ-ն, որի անդամներն են։

«Հիմք ընդունելով մեր իրավապաշտպանների որոշումը՝ առ այն, որ հերոսածին Գայանեի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է, «Որդիների Կանչ» ՀԿ-ն ևս որոշում է կայացրել կասեցնել պայքարի այս ձևը և դադարեցնել մեր նստացույցը։

Շնորհակալ ենք մեր կողմից շատ հարգելի և վստահված փաստաբաններ Վահան Հովհաննիսյանին և Ռուբեն Մելիքյանին։

Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մյուս փաստաբաններին ի սրտե մաղթում ենք հաջողություն։ Հայրենակիցնե’ր, Ձեզ ևս անչափ շնորհակալ ենք ամեն-ամեն ինչի համար։ Մեր պայքարը սրանով չի ավարտվում։ Պայքարի ձևն է փոխվում։ Հետագա մեր անելիքների մասին կտեղեկացնենք շուտով»,- նշվում է հայտարարության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print