Բանտարկյալներին արգելված իրեր են փոխանցել

Քաղաքացին ձերբակալվել է, նախաձեռնվել են համապատասխան վարույթներ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա.Ն.-ի մոտ կարճատև տեսակցության գնացած քաղաքացուհուն:

Խուզարկության արդյունքում վերջինիս կոշիկի միջից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված փաթեթ, որում առկա է եղել փաթեթի հետ միասին 3,01 գրամ քաշ կազմող, թմրանյութին նմանվող սպիտակ, փոշենման զանգված: Քաղաքացուհին ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Իսկ օրեր առաջ՝ մայիսի 20-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնից հիմնարկ ընդունված դատապարտյալ Վ.Խ.-ի անձնական իրերը: Արդյունքում պարզվել է, որ հողաթափերի մեջ առկա են բջջային հեռախոսներ՝ յուրաքանչյուրի մեջ մեկական հեռախոս: Նախաձեռնվել են համապատասխան վարույթներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print