Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը ելույթում մեղադրել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներից Արմեն Դանիելյանին։
Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության քննարկումը վերածվել է վեճի:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը ելույթում մեղադրել է թեկնածուներից Արմեն Դանիելյանին՝ իր նկատմամբ նախկինում անարդար դատական վճիռ կայացնելու համար:
Ելույթին տեղից արձագանքել է «Քաղաքացիական պայմանագրից» Հովիկ Աղազարյանը, որից հետո իրավիճակը լարվել, և քաշքշուկ է սկսվել:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, հորդորելով դահլիճից հեռացնել Արթուր Սարգսյանին։