Նոր սահմանափակումներ կառուցապատողների համար

Նոր օրենքով կառուցապատողը հասանելիություն չի ունենա գնորդի վճարած գումարի 75 տոկոսին, քանի դեռ նորակառույցի ավարտական ակտը չկա

Այսուհետ կառուցապատողը չի կարողանա օգտագործել գնորդի վճարած գումարի 75 տոկոսը, քանի դեռ նորակառույցի ավարտական ակտը չկա։ Ազգային ժողովը հաստատեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքին և կից փաթեթի նոր նախագիծը՝ 63 կողմ և 31 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Նոր օրենքով կառուցապատողը նախկինի պես կարող է գնորդի համաձայնության դեպքում օգտագործել գումարը, բայց ոչ ավելի, քան ընդհանուր գումարի 25%-ը։

Բայց գործող օրենքով լինում են դեպքեր, երբ կառուցապատողը 100 տոկոս գումարին էլ է հասանելիություն ունենում, մինչդեռ շենքի կեսն է կառուցված, իր հարկը կառուցված չէ: Օրենքում կատարված փոփոխություններից հետո գնորդի վճարած գումարի 75%-ը կառուցապատողը չի կարողանա օգտագործել, քանի դեռ շենքի ավարտական ակտը չկա։ Այսինքն` քանի դեռ սեփականության վկայականը չի հանձնվել, այդ 75%-ը սառեցված կմնա կառուցապատողի հաշվի վրա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print