Շահառու կարող են դառնալ ՀՀ ռեգիստրում գրանցված ամուսինները, որոնցից առնվազն մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի:
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում պետական ֆինանսավորմամբ սեփական տուն կառուցելու ծրագրի շրջանակներում ՀՀ 4 գործընկեր բանկերի և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջոցով աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։
- Ծրագրի շահառուներ են հանդիսանում այն ամուսինները, որոնք ունեն ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում և, որոնցից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն (առանց տարիքային սահմանափակման և անկախ երեխա ունենալու հանգամանքից)
- Ծրագրից օգտվելու համար շահառուն պետք ունենա համապատասխան շինթույլտվությամբ հողամաս կամ կիսակառույց շինություն սահմանամերձ գյուղական բնակավայրում, նախագիծ, նախահաշիվ. անհրաժեշտ փաստաթղթերով քաղաքացին պետք է դիմի գործընկեր բանկ։
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար՝ ՀՀ ԱՍՀՆ