Վերսկսվել են հանքանյութերի և հանքատեսակների հետազոտությունները

Նոր սարքավորումներով փորձագետը նույնիսկ կարող է հայտնաբերել ուսումնասիրման օբյեկտ հանդիսացող նմուշում առկա հազվագյուտ տարրերը։

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը վերսկսել է հանքանյութերի և հանքատեսակների հետազոտությունները։ Այս մասին տեղեկացնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։

«Նոր սարքավորումներով կատարվում է փոշենման զանգվածների որակական, քանակական և կիսաքանակական վերլուծություն, ինչպես նաև կախված հետազոտության օբյեկտի տեսակից և վիճակից, դրանցում հայտնաբերվում են՝ նատրիումից /Na/ մինչև ուրան /U/ մետաղները», — ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ սարքավորումների զգայունության աստիճանի շնորհիվ փորձագետը նույնիսկ կարող է հայտնաբերել ուսումնասիրման օբյեկտ հանդիսացող նմուշում առկա հազվագյուտ տարրերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print