Ալեն Սիմոնյանը նաև կարծիք հայտնեց, թե ընդդիմությունն այս առիթն օգտագործեց, որպեսզի դահլիճ չգա:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նկատողություն հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին:
«Ցանկություն չկա որևիցե ձևով լարելու իրավիճակը: Ես կարող էի, բնական է, այլ միջոց կիրառել, օրինակ՝ մինչև օրվա վերջ դահլիճ չթույլատրել պատգամավորին կամ այլ՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքով նախատեսված, բայց դրան չեմ գնում, և չեմ էլ կարծում, որ դա ճիշտ է:
Բայց ուզում եմ իմ գնահատականը տալ. սա կազմակերպված սադրանք էր, և ես շատ ուրախ եմ, որ մենք այս սադրանքին չտրվեցինք»,- ասաց Սիմոնյանը:
Ըստ Ալեն Սիմոնյանըի, ընդդիմությունն այս առիթն օգտագործեց, որպեսզի դահլիճ չգա:
–