Նիկոլ Փաշինյանը նշեց նաեւ, որ թմրամիջոցների շրջանառությունը ՀՀ-ում և ամբողջ աշխարհում շատ մեծ ծավալների է հասել։
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ 1 տոննա կոկաինի ներմուծմանը։ ԱԱԾ-ն այդ գործով իրականացրել է առաջին ձերբակալությունը։
«1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող, հանրապետական խմբակցության անդամ»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաեւ, որ թմրամիջոցների շրջանառությունը ՀՀ-ում և ամբողջ աշխարհում շատ մեծ ծավալների է հասել։
«Դրանում կարող են ներգրավված լինել տարբեր մարդիկ, կարող են լինել տարբեր կուսակցությունների անդամներ, անկուսակցականներ, հավատացյալներ ու անհավատներ։ Մեր իրավապահ մարմինների առաջ հստակ խնդիրներ եմ դրել ու կոնկրետ ժամկետ եմ սահմանել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
–