Վիրավորում ստացածների քննությունը կհամարվի հանձնված․ Սուրեն Պապիկյան

«Նրանք կհանձնեն մյուս քննությունները»։

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որ վիրավորում ստացածները ատեստավորվելիս չեն հանձնի համապատասխան քննությունը։

«Այն անձինք, որոնք վիրավորվել են մարտական գործողությունների ժամանակ, և դա արձանագրված է համապատասխան ծառայության կողմից, ատեստավորման ժամանակ առողջության բերումով չեն հանձնի տվյալ քննությունը»,- հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ըստ նրա՝ ով ձեռքի վիրավորում ունի, ու վարժությունը կապված է ձեռքի հետ, այն կհամարվի հանձնված. «Նրանք կհանձնեն մյուս քննությունները»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print