«Եվ այս 2-րդ խմբի մասով բանականաբար ավելի հեշտ է փոխըմբռնման և փոխհամաձայնության գալ։ Մի քանի այդպիսի հոդվածների շուրջ հնարավոր եղել էր արդեն իսկ մինչ վաշինգտոնյան բանակցությունների փուլը համաձայնության գալ։ Վաշինգտոնյան բանակցություններում ևս 2 հոդված ավելացավ այդ համաձայնեցված հոդվածների թվին։ Ընդ որում մի շատ կարևոր բան ասեմ։ Ընդհանարապես պրակտիկայում, այդպես է միջազգային իրավունքի ավադնույթով, մեծ հաշվով ոչինչ վերջնականորեն համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։
Ադրբեջանի խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծում չկան երկրորդական հարցեր, բայց եթե շատ պայմանական խմբավորենք հոդվածները, կարող ենք ասել, որ մի մասը կենսական հարցերին են վերաբերվում, մի մասը՝ այնուամենայնիվ փոխլրացնող կամ գլխավոր պայմանավորվածություններից բխող են։
Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ կառավարություն – ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։
«Եվ այս 2-րդ խմբի մասով բանականաբար ավելի հեշտ է փոխըմբռնման և փոխհամաձայնության գալ։ Մի քանի այդպիսի հոդվածների շուրջ հնարավոր եղել էր արդեն իսկ մինչ վաշինգտոնյան բանակցությունների փուլը համաձայնության գալ։ Վաշինգտոնյան բանակցություններում ևս 2 հոդված ավելացավ այդ համաձայնեցված հոդվածների թվին։ Ընդ որում մի շատ կարևոր բան ասեմ։ Ընդհանարապես պրակտիկայում, այդպես է միջազգային իրավունքի ավադնույթով, մեծ հաշվով ոչինչ վերջնականորեն համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։
Այսինքն երբ որ մենք ասում ենք համաձայնեցված, ենթադրվում է , որ կշարունակենք ամբողջ մնացյալ մասն էլ համաձայնեցնել։ Եվ կա հոդվածների մի խումբ, որտեղ տեսանելի է այդ փոխըմբռնումը և ընդահուր հայտարարի գալը։ Եվ կա մի 3-րդ խումբը։ Եվ, ցավոք սրտի, այս 3-րդ խումբն արդեն ամենակենսական, ամենաէական խնդիրներն է վերաբերում։ Այստեղ, ցավոք, դեռ կողմերը բավականին հեռու են համաձայնության գալուց։
Բայց կարող եմ ասել, որ Վաշինգտոնոմ, հետո Բրյուսելում , հետո Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով, երկրների ղեկավարների մակարդակով, և հիմա նորից մեկնելու ենք, Մոսկվայում էլի կշարունակվի, և հետո Քիշնևում է լինելու ավեի լայն ֆորմատով՝ հնգակողմ հանդիպում, հնգակողմ բանակցություններ»,- ասաց ԱԳ նախարարը։
–