«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտնի փորձագիտական, մշակութային, IT ոլորտը ներկայացնող շրջանակների, միջին բիզնեսի մարդկանց, ուսանողության ներգրավմամբ նախաձեռնել է հասարակականքաղաքացիական ժողովրդական նոր շարժման ձևավորում:
«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, շարժումը խնդիր է դրել իշխանափոխություն իրականացնել և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնել: Շարժման մեկնարկի և նախաձեռնող խմբի կազմը կհրապարակվի մոտ օրերս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում