Պետքարտուղարության արձագանքը՝ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը

Ուղիղ բանակցությունները կարևոր են վերջնական տևական կարգավորման հասնելու համար։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում՝ անդրադառնալով այսօր Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը։

«Մենք կողմ ենք երկու կողմերի ուղիղ բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ ուղիղ բանակցությունները կարևոր են վերջնական տևական կարգավորման հասնելու համար, որը, մեր կարծիքով, հասանելի է, եթե երկու կողմերը կարողանան համաձայնության գալ՝ կամրջելու իրենց տարաձայնությունները:

Մենք աջակցում ենք, որ բանակցությունները տեղի ունենան՝ լինեն դրանք Վաշինգտոնում, ինչպես անցած ամիս, լինեն Բրյուսելում, ինչպես մի քանի շաբաթ առաջ, թե աշխարհի ցանկացած կետում: Կարևորն այն է, որ այս երկու կողմերը շարունակեն զրուցել միմյանց հետ», -ասել է Միլլերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print