🎬Ես կանդրադառնամ ձեզ որոշ դրվագներով. Աղազարյանը՝ Վարդանյանին

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքել է, թե ԱԺ-ի աշխատանքները խաթարող որևէ վարքագիծ չի կարող հանդուրժվել։

Որոշ ժամանակ առաջ մեկն ասել էր, որ եթե առաջ խորհրդարանում ընդդիմությունն ու իշխանությունը վիճում էին, կռվում էին, հիմա արդեն լսում ենք իրար։ Ցավո՛ք, ճիշտ դուրս չեկավ։ Նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ԱԺ նիստում՝ անդրադառնալով երեկ Արթուր Սարգսյանի և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

Ըստ Վարդանյանի, պատճառը ՔՊ-ական պատգամավորներից մեկի սադրանքն էր. «Պատճառը ՔՊ-ական պատգամավորներից մեկի, որը շատ հաճախ չի գիտակցում ինչ է ասում, սադրանքն ու հրահրանքն էր։ Երկրորդը՝ անվտանգության աշխատակիցների անօրինական, անթույլատրելի վարքագիծն էր պատգամավորների հանդեպ։ Հարգելի պատգամավորներ, նկատի ունեցեք, որ մենք այստեղ ենք մեր նպատակներով, դուք, երևի, ձեր նպատակներով, բայց նման վարքագիծը չի հանդուրժվելու»։ 

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքել է, թե ԱԺ-ի աշխատանքները խաթարող որևէ վարքագիծ չի կարող հանդուրժվել. «Երեք ԱԺ նախագահը նախազգուշացում է հայտարարել և՛ պարոն Աղազարյանին, և՛ պարոն Սարգսյանին։ Ինչ վերաբերում է անվտանգության աշխատակիցների հետ պարոն սարգսյանի և ընհանրապես ձեր խմբակցության շփումներին, ես երեկ իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես էին անվտանգության աշխատակիցներին հրահրում և վիրավորում»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print