Դեկանն ու ևս երկու անձ կալանավորվել են. Հակակոռուպցիոն կոմիտե

Դատարանի կողմից բավարարվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունները, և դեկան Հ. Ս.-ի, ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի ու կաշառք տված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Տեղեկությունը հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Դեկանի տեղակալ Ա. Ն.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը»,–հայտնել են կոմիտեից։

Հիշեցնենք՝ կաշառք ստանալու մեղադրանքով երեկ ձերբակալվել էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, երկու դասախոս և վերջիններիս կաշառք տված անձինք:



Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print