Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ:
44-օրյա պատերազմի հետևանքով 56 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությանը ժամկետը կերկարաձգվի։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով:
Արդյունքում՝ կշարունակվի ապրիլի 26-ի դրությամբ դեռևս անհետ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող 56 անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը, ինչի համար կհատկացվի լրացուցիչ 33,600.0 հազար դրամ:
Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ:
Ավելի վաղ Կառավարության որոշմամբ 56 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը երկարաձգվել էր մինչև 2023թ-ի հունիսը ներառյալ: