Տղամարդուն սպառնում է մինչև 20 տարվա կամ անժամկետ ազատազրկում։
Վրաստանում ձերբակալվել է Իրանի քաղաքացի, որը երկիր է բերել ավելի քան 80 կգ հերոին։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության վարչության պետ Թեյմուրազ Կուպատաձեն, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը։
Նրա խոսքով՝ 62-ամյա քաղաքացին նախատեսում էր Հայաստանի և Վրաստանի տարածքով առանձնապես խոշոր չափերով հերոին տեղափոխել Եվրոպա։ Թմրամիջոցը հայտնաբերվել է Փոթիի նավահանգստում՝ բեռնատարի պահոցում։ Ընդհանուր առմամբ, առգրավվել է 315 փաթեթ։
Հետաքննությունը տարվում է «Թմրամիջոցների, դրանց անալոգների ապօրինի արտադրությունը, գնումը, պահպանումը, փոխադրումը, փոխանցումը կամ իրացումը» և «Թմրամիջոցների, դրանց անալոգների ապօրինի ներմուծումը, Վրաստանից արտահանումը կամ միջազգային փոխադրումը» հոդվածներով։
Տղամարդուն սպառնում է մինչև 20 տարվա կամ անժամկետ ազատազրկում։