Իլհամ Ալիեւը խոսել է Զանգեզուրի միջանցքի ձեւավորման մասին

Լուրջ նախադրյալներ կան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար՝ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիմքով։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ելույթ է ունեցել ԵԱՏՄ ղեկավարների համաժողովի ընդլայնված կազմով նիստում։

Նա մասնավորապես, նշել է. «ԵԱՏՄ հանձնաժողովի կատարած ահռելի աշխատանքի շնորհիվ, մեզ հաջողվել է «Ադրբեջանի համագործակցությունը ԵԱՏՄ անդամների հետ, բացառությամբ Հայաստանի, հաջողությամբ զարգանում է վերջին 30 տարում։

Լուրջ նախադրյալներ կան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար՝ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիմքով»։ 

«Մենք նախաձեռնել ենք «Զանգեզուրի միջացքի ձևավորումը, որը ոչ միայն կկապի Ադրբեջանը Նախիջևանին, այլև մաս կկազմի միջազգային երկաթուղային ցանցին», -ասել է Ալիևը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print