Տեղի է ունեցել Հայաստանի վոլեյբոլի երիտասարդական առաջնությունը

Առաջնության արդյունքներով կձևավորվի տղամարդկանց Հայաստանի Մ22 հավաքականը, որը կմասնակցի հուլիսի 21-23-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ22 ընտրական առաջնությանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 17-21-ը Երևանի ԲԿՄԱ մարզադահլիճում տեղի է ունեցել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ և վաստակավոր մարզիչ Խաչիկ Ասմարյանի անվան ՀՀ երիտասարդական առաջնությունը:

Առաջնությանը տղաների և աղջիկների 5-ական թիմեր են մասնակցել: Կայացել է 20 հանդիպում:

Առաջնության արդյունքներով կձևավորվի տղամարդկանց Հայաստանի Մ22 հավաքականը, որը կմասնակցի հուլիսի 21-23-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ22 ընտրական առաջնությանը:

Տղամարդկանց պայքարում չեմպիոն է դարձել Երևանի ԲԿՄԱ-ն, երկրորդ տեղը զբաղեցրել է Վանաձորի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ԽՄՕՄ-ը:

Կանանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է Երևանի «Ավան» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է «Վան», իսկ երրորդ տեղը՝ ՖԻՄԱ թիմը:

Մրցանակային տեղեր գրաված թիմերն արժանացել են պատվոգրերի, մեդալների և գավաթների: Առաջնության լավագույն մարզիկները ստացել են հատուկ մրցանակներ:

Պարգևատրվել են նաև մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի մարզիչները և կազմակերպիչները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print