Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին անգիտակից վիճակում իր ավտոմեքնայով տեղափոխել է «Քաջարան» բժշկական կենտրոն և այդ մասին ահազանգել Ոստիկանության Քաջարանի բաժին։
Երեկ՝ մայիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Ալիկ Ե․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքի Տերյան – Խանջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Կարեն Մ․-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին անգիտակից վիճակում իր ավտոմեքնայով տեղափոխել է «Քաջարան» բժշկական կենտրոն և այդ մասին ահազանգել Ոստիկանության Քաջարանի բաժին։
Ժամը 23։00-ին «Քաջարան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քաջարանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ալիկ Ե․-ն աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում որպես անվտանգության մասնագետ։



