«Այս տարվա հունվար-մարտ ամիսներին այն աճել է ևս 1,5 մլրդով: Եթե գործընթացն այս տեմպով զարգանա, ապա մենք, անկասկած, ակնհայտորեն կգերազանցենք նաև նախորդ տարվա ռեկորդը»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահի մասնակցությանը համաձայնելու համար:
«Ես կարծում եմ, որ տարածաշրջանային տնտեսական կապերի տեսանկյունից սա, ամեն դեպքում, օգտակար է, այն լրացուցիչ հարթակ է ստեղծում և երկմտանքի տեղիք չտվող ուղղություններով բանակցությունների հնարավորություն տալիս»,- ասել է նա:
ՌԴ նախագահի խոսքով` տարբեր ոլորտներում Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ: Պուտինն ընդգծել է, որ ապրանքաշրջանառությունը հաստատուն դրական դինամիկա է ցույց տալիս: Նախորդ տարի այն աճել է ավելի քան 83 տոկոսով` հասնելով 5 մլրդ դոլարի:
«Այս տարվա հունվար-մարտ ամիսներին այն աճել է ևս 1,5 մլրդով: Եթե գործընթացն այս տեմպով զարգանա, ապա մենք, անկասկած, ակնհայտորեն կգերազանցենք նաև նախորդ տարվա ռեկորդը»,- ասել է ՌԴ նախագահը:
–