Ինչ վերաբերում է կարգավորմանը վերաբերող զգայուն հարցերին, Լեռնային Ղարաբաղին… Մենք դեռ հնարավորություն կունենանք եռակողմ ձևաչափով խոսել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ։
Իրավիճակը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լարված է, այսօր բազմիցս խոսել ենք այս մասին, չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Ադրբեջանն անօրինական կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահա Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Լեռնային Ղարաբաղտ հումանիտար ճգնաժամի մեջ։ ԼԵռնային Ղարաբաղի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները դադարեցված են, արգելափակված են Ադրբեջանի կողմից, որը խորացնում է հումանիտար իրավիճակը»,- ասաց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարն ասաց, որ Լաչինի միջանցն արգելափակվել է ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային՝ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է դրանով․ «Մենք պատրաստ ենք սկսել հաղորդակցման ուղիների ապաշրջափակումը՝ մեր երկրի ինքնիշխանության և իրավասության հիման վրա»։
«Եվ մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի երկաթուղին բաց կլինի Հայաստանի երկաթուղային բեռների համար Նախիջևանի, Ադրբեջանի Հանրապետության միջով, օրինակ՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն»,-ասաց վարչապետը։
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը Լաչինի միջանցքի վերաբերյալ երբեք չի փոխել իր դիրքորոշումը, ինչն արտացոլված է Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչ վերաբերում է կարգավորմանը վերաբերող զգայուն հարցերին, Լեռնային Ղարաբաղին… Մենք դեռ հնարավորություն կունենանք եռակողմ ձևաչափով խոսել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ։ Խնդիրները շատ կարևոր և զգայուն են, վստահ եմ, որ եթե մենք, ի վերջո, չնայած բոլոր դժվարություններին, հասնենք այդ հարցերի լուծմանը, ապա դա ձեռնտու կլինի ևՀայաստանին, և Ադրբեջանին, և ոչ միայն երկու երկրներին, այլև ողջ տարածաշրջանին»,- ասել է Պուտինը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
–