Սյունիքի մարզպետը շնորհավորել է շրջանավարտներին

Մարզպետը շրջանավարտներին մաղթել է հաջողություններ պետական ավարտական և ընդունելության քննություններում, առաջընթաց՝ ընտրած մասնագիտության յուրացման գործում։

Յուրաքանչյուրիդ այսօրվա հաջողությունը մեր հայրենիքի, մեր մարզի վաղվա կայունությունն ու զարգացումն է։ Վերջին զանգի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Մաղթում եմ, որ երբեք չզղջաք ընտրության համար և չթերագնահատեք սեփական ունակությունները, համարձակորեն գնաք դեպի ձեր երազանքը, և թո՛ղ լավատեսությունը, հաստատակամությունը և հուսավառությունը միշտ ուղեկցեն ձեզ»,-ասվում է մարզպետի ուղերձում։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորել է նաև ուսուցիչներին և ծնողներին, որոնք գիտելիքի դժվարին ճանապարհով հավասարապես քայլել են աշակերտների հետ այս տարիներին, դաստիարակել իրենց օրինակով, գործով, խոսքով․ «Սիրելի՛ շրջանավարտներ, ցանկանում եմ, որ արդարացնեք նրանց ակնկալիքները, որպեսզի հպարտանան ու հիանան ձեզնով։ Իսկ յուրաքանչյուրիդ այսօրվա հաջողությունը մեր հայրենիքի, մեր մարզի վաղվա կայունությունն ու զարգացումն է։ Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ պետական ավարտական և ընդունելության քննություններում, առաջընթաց՝ ընտրած մասնագիտության յուրացման գործում։ Սրտանց ցանկանում եմ, որ գտնեք ձեր կոչումը, լինեք հաջողակ և երջանիկ, ապրեք խաղա՛ղ երկրում»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print