Հրդեհի հետևանքով ենթակայանն այրվել է

Մայիսի 26-ին՝ ժամը 10:53-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհի 11-րդ կմ-ին հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։32-ին, մարվել՝ 12:29-ին: Ենթակայանն այրվել է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print