Հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ չի կատարել․ ՊՆ

Ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ, իրենց աղբյուրներին հղում տալով, քիչ առաջ գրել էին, թե իբր ադրբեջանական զինուժը Զանգելանի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխել։

Ադրբեջանական ԶԼՄ-ի տեղեկությունները, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ, իրենց աղբյուրներին հղում տալով, քիչ առաջ գրել էին, թե իբր ադրբեջանական զինուժը Զանգելանի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխել, երկու հոգի ձերբակալվել է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print