«Իհարկե, շատ բնակիչներ ցանկանում են իրենց մոտ զենք ունենալ, բայց դա միանշանակ ճիշտ չէ։ Մենք պետք է աչալուրջ լինենք։ Դուք էլ հասկանում եք` եթե զենքի կրման, պահելու հետ կապված հստակ կանոնակարգում չլինի, ապա այդ ամենի հետևանքով կարող են դժբախտ պատահարներ գրանցվել։ Ասել, որ սահմանամերձ գյուղերում զենք չկա՝ սխալ է։ Դրանք կան»,- ասաց Ղուկասյանը։
Սյունիքի մարզ այցելած լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, տեղեկացրեց, որ մարզի սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա՝ անդրադառնալով այն խնդրին, որ ադրբեջանական դիրքերն այսօր շատ մոտ են և անհրաժեշտ է անվտանգային միջոցառումներ իրականացնել։
«Իհարկե, շատ բնակիչներ ցանկանում են իրենց մոտ զենք ունենալ, բայց դա միանշանակ ճիշտ չէ։ Մենք պետք է աչալուրջ լինենք։ Դուք էլ հասկանում եք` եթե զենքի կրման, պահելու հետ կապված հստակ կանոնակարգում չլինի, ապա այդ ամենի հետևանքով կարող են դժբախտ պատահարներ գրանցվել։ Ասել, որ սահմանամերձ գյուղերում զենք չկա՝ սխալ է։ Դրանք կան»,- ասաց Ղուկասյանը։
Նա շեշտեց, որ զենքը մարզում այնքան է, որքան անհրաժեշտ է համարում ՀՀ պաշտպանության նախարարությունը։
–