Ռուսական կողմը հույս ունի, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի․ ՌԴ փոխարտգործնախարար

Նա նաեւ ընդգծել է, որ Մոսկվայում կայացած բանակցությունները նպաստել են կողմերի միջև փոխըմբռնման բարելավմանը:

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ։

«Հույս ունենք, որ Բաքվին ու Երևանին կհաջողվի ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է Գալուզինը։

Նա նաեւ ընդգծել է, որ Մոսկվայում կայացած բանակցությունները նպաստել են կողմերի միջև փոխըմբռնման բարելավմանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print