Բաքուն պահանջում է ազատ արձակել Սյունիք ներխուժած 2 ադրբեջանցիներին

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքել է երկու հայ զինվորականներին առևանգելու մասին ՀՀ ԱԳՆ դատապարտող հայտարարությանը:

«Հայաստանը դեռ դասեր չի քաղում իր անցյալի սխալներից: Սադրիչ գործողությունների համար ներողություն խնդրելու փոխարեն կեղծ տեղեկություններ է տարածում»,- սոցցանցում գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ հավելելով, որ Հայաստանը պետք է դադարեցնի սադրանքները, վերադարձնի ադրբեջանական բանակի երկու գերեվարված զինվորներին և տեղեկատվություն տրամադրի 3890 անհայտ կորածների մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print