Թուրքիայի նախագահ է ընտրվել Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առաջատարն է։ Նախնական տվյալներով նա հավաքել է ձայների 53,41 տոկոսը, իսկ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքել է 46,59 տոկոս ձայն։ Այս մասին գրում է Anadolu լրատվական գործակալությունը։

Թուրքիայի Կենտրոնական ընտրական խորհրդի նախագահ Ահմետ Յեները լրագրողներին հայտնել է ձայների հաշվարկի պաշտոնական արդյունքները։

Թուրքիայի ավելի քան 64,1 միլիոն քաղաքացի քվեարկել է։ Մոտ 192,000 քվեատուփ է տեղադրվել Թուրքիայի ողջ տարածքում։

Էրդողանին շնորհավորանքներ են սկսել ուղարկել համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ Պակիստանի, Կատարի, Հունգարիայի և Սոմալիի առաջնորդները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print