ՀՀ վարչապետը նշեց, որ բյուջեի եկամուտների աճը տեղի է ունեցել երեք հիմնական գործոնի շնորհիվ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում ներկայացնում է 2022թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը։
Վարչապետի խոսքով՝ 2022թ. բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ դրամ, որը պլանավորվածից ավել է շուրջ 82 մլրդ դրամով։ Փաշինյանը նաև ընդգծեց, որ 2022թ. հարկային եկամուտների մասով բյուջետային ցուցանիշները 2021թ. նկատմամբ ավել են 339 մլրդ դրամով։
ՀՀ վարչապետը նշեց, որ բյուջեի եկամուտների աճը տեղի է ունեցել երեք հիմնական գործոնի շնորհիվ՝ տնտեսական աճ, ստվերի կրճատում և կառավարության կողմից արվող բարեփոխումներ։
Փաշինյանն անդրադարձել է նաև 2022թ. գրանցված տնտեսական աճին՝ այն որակելով որպես աննախադեպ. «ՀՆԱ-ի 12,1 տոկոս աճ ունենք, սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ հաշվարկված ՀՆԱ-ի աճն է, իսկ ապրիլ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,1 տոկոս, որն էլի կարևոր ցուցանիշ է»։