🎬Հուլիսի 1-ից կենսաթոշակները կբարձրանան․ Փաշինյան

Միջին կենսաթոշակը դարձել է 46200 դրամ, իսկ նվազագույնը՝ 31600 դրամ։

2022 թվին կենսաթոշակները երկու անգամ բարձրացել են. մեկը՝ հունվարին, մյուսը՝ սեպտեմբերին։ Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կենսաթոշակների ոլորտին։

«Միջին կենսաթոշակը դարձել է 46200 դրամ՝ 43500 դրամի փոխարեն, իսկ նվազագույնը՝ 31600 դրամ, 26500 դրամի փոխարեն»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։

Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձել է նաև թոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգին՝ նշելով, որ ապրիլի դրությամբ մեկ քաղաքացուն տրվող հետվճարը միջինում եղել է 3140 դրամ։

Վարչապետը շեշտել է, որ թոշակների բարձրացման չափն իրենց չի բավարարում. «Պետք է արձանագրենք, որ թոշակառուները մեր երկրի ամենամեծ սոցիալական շերտերից մեկն են, մոտ 560000 թոշակառու ունենք, և ՀՀ-ում նույնիսկ այդքան բարձրացումից հետո աշխատում է 710000 մարդ։ Պետք է հասկանանք, որ էս աշխատող 710000 է կախված, թե որքան թոշակ են ստանալու թոշակառուները, էլ չեմ ասում, որ մոտ 90 հազար ընտանիք էլ նպաստառու է»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print