🎬Փաշինյանը ամենամեծ խնդիրը տեսնում է գյուղատնտեսության մեջ

ՀՀ վարչապետի խոսքով ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի, քանի որ գլոբալ տաքացման պատճառով ջուր նախկինի պես չի լինելու։

Ամենամեծ խնդիրն ունենք գյուղատնտեսության մեջ, որովհետև այս ոլորտում 2022-ին արձանագրել ենք 0.7 տոկոս անկում: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ գյուղատնտեսության անկումն կանգնեցնելու և զարգացման հարթակ դուրս գալու մեկ տարբերակ կա, այն է՝ ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը:

«Ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի, որովհետև առուներով, փոքր գետերով այգիներ ոռոգելու հեռանկարը սահմանափակ է, քանի որ գլոբալ ջերմացման պատճառով ջուր նախկինի պես չի լինելու»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ պետք է անցնել ինտենսիվ գյուղատնտեսության կաթիլային ոռոգման:

Նա նաև հայտնեց որ խելացի անասնագոմերը նույնպես հեռանկարային և նման գյուղատնտեսական13 ծրագիր կա, որի շրջանակներում 2022 թվականին 2450 հեկտար ինտենսիվ այգիների հիմնման վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print