Սյունիքում 2 հայ զինծառայողների առեւանգման դեպքով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Հայաստանը դիմել է միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։

Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների ապօրինի առևանգվման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ դիմել է ՄԻԵԴ։ Տեղեկությունը հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։

«Դիմել ենք միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ զինծառայողների կյանքի իրավունքը ապահովելու նպատակով։ Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական եւ այլ փաստաթղթեր։ Երբ դատարանն ուղարկի այդ պահանջն Ադրբեջանին, այդ ժամանակ պատասխանի ժամկետ կնշանակի», – նշեց Սամվելյանը։

Հիշեցնենք` մարտի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 27-ին միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաեւ զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առեւանգել են ադրբեջանցիները։

ՊՆ–ն հրապարակել էր նաեւ զինծառայողների անունները` Կարեն Աշոտի Ղազարյանը և Հարություն Յուրիկի Հովագիմյան։ Վերջինս Սյուն իքի մարզի Կապան քաղաքից էր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print