🎬 Ալիևի հայտարարությունները նշանակում են հրաժարում բրյուսելյան պայմանավորվածություններից. Փաշինյան

Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարծում, որ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյոք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Որովհետև, եթե նշանակում է հրաժարում, այսինքն՝ տեքստը, որը հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց ես չեմ ուզում մեկնաբանել, պետք է լրացուցիչ ճշգտումներ մտցնել, որպեսզի մեր հետագա գործողությունները նաև պլանավորենք», – դիմելով արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ վարչապետը շեշտեց՝ գործընկերներից պետք է այս հարցի պատասխանը ստանալ։

Հիշեցնենք՝ Ալիևը երեկ Լաչինում հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո խաղաղության պայմանագրի համար փաստացի չի մնացել ոչ մի լուրջ խոչընդոտ։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ «խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print