Նախաքննական մարմինն ավարտել ու դատարան է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի և Գայանե Մարտիրոսյանի (Ազգուշ Մարտիրոսյանի) քրեական գործը, որով զոհված զինծառայողի մայրը մեղադրվում է Աշոտին առևանգելու մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
«Գայանեի հետ հանդիպել եմ, նա մարտական է տրամադրված, նեղված է, որ ազատությունն է սահմանափակված», – ասաց նա։