Փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի մասնակցությունը ԵՀՔ գագաթնաժողովին կմեղմացնի նախընտրական քարոզարշավի ժամանակ Էրդողանի կոշտ հակաամերիկյան հռետորաբանության վերաբերյալ Արեւմուտքի ընկալումը։
Հունիսի 1-ին Քիշնեւում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին հրավիրված է նաև Թուրքիան, սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությունը պետք է հաստատվի թուրքական իշխանությունների կողմից։ Տեղե ՏԱՍՍ-ին հաղորդել են Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունից։
Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն այսօր ասել է, որ Թուրքիայի նախագահը կարող է հրաժարվել ընտրություններից հետո առաջինն Ադրբեջան եւ Հյուսիսային Կիպրոս այցելելու ավանդույթից եւ մասնակցել Մոլդովայում կայանալիք ԵՀՔ գագաթնաժողովին։
ՏԱՍՍ-ը գրում է, որ «որոշ եվրոպացի փորձագետների կարծիքով՝ ԵՀՔ գագաթնաժողովին այցը կմեղմացնի նախընտրական քարոզարշավի ժամանակ Էրդողանի կոշտ հակաամերիկյան հռետորաբանության վերաբերյալ Արեւմուտքի ընկալումը»։