Հրթիռը կկարողանա շրջանցել հակառակորդի հակահրթիռային պաշտպանության համակարգերը և զգալի առաջընթաց է ներկայացնում Իրանի հրթիռային գիտության ոլորտում։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը հաջողությամբ փորձարկել են նոր գերձայնային հրթիռ։ Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։
«Նոր գերձայնային հրթիռը հաջողությամբ փորձարկվել է և շուտով կներկայացվի»,- ասել է նա։
Ըստ Հաջիզադեի՝ հրթիռը կկարողանա շրջանցել հակառակորդի հակահրթիռային պաշտպանության համակարգերը և զգալի առաջընթաց է ներկայացնում Իրանի հրթիռային գիտության ոլորտում։ Իրանի պաշտպանության նախարարությունը մայիսի 25-ին ներկայացրել էր նաև նոր «Հայբար» բալիստիկ հրթիռը՝ 2000 կմ հեռահարությամբ։
–