Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղական համայնքների դպրոցներում նման դասասենյակների կահավորումը հնարավորություն կտա Արցախում ապրող երեխաներին ու մանկավարժներին հաղորդակից դարձնել հայաստանյան ու արտասահմանյան երկրների հայ և օտարազգի լավագույն մասնագետների հետ՝ նրանց փորձը վերցնելու և գիտելիքների նոր պաշար ձեռք բերելու նպատակով:
Հեռավար դասավանդման դասասենյակները կրթության որակը բարձրացնելու, դասավանդման նոր մեթոդներ ներդնելու և ուսուցիչների վերապատրաստման լավագույն միջոցներից են, բոլոր դպրոցներին նման հնարավորությամբ ապահովելը պետք է դառնա պետական ծրագիր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Այսօր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում ԱՀ ԿԳՄՍ նախարարի, փոխնախարարի և մասնաճյուղի տնօրենի մասնակցությամբ ուսումնասիրվել է դպրոցի հեռավար ուսուցման դասասենյակը, որի միջոցով առաջիկայում կիրականացվեն ֆիզմաթ թեքումով աշակերտների, օլիմպիադաների մասնակից երեխաների հեռավար ուսուցման, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:
Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղական համայնքների դպրոցներում նման դասասենյակների կահավորումը հնարավորություն կտա Արցախում ապրող երեխաներին ու մանկավարժներին հաղորդակից դարձնել հայաստանյան ու արտասահմանյան երկրների հայ և օտարազգի լավագույն մասնագետների հետ՝ նրանց փորձը վերցնելու և գիտելիքների նոր պաշար ձեռք բերելու նպատակով: Այս գործընթացը առաջիկայում վեր է ածվելու պետական քաղաքականության և պետական ծրագրի»,- գրել է նա:
–