Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության․ Շառլ Միշել

Ըստ Եվրոպական խորհրդի նախագահի՝ այժմ վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության մասին երկխոսությունը:

Սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ Քիշնևում նախատեսված բանակցությունների ընթացքում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը:

«Կարևոր է վերահաստատել միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և առաջ շարժվել սահմանների սահմանազատման հարցում, ինչպես նաև նվազեցնել ռիսկերը սահմանամերձ շրջաններում»,- գրել է Շառլ Միշելը:

Ըստ Եվրոպական խորհրդի նախագահի՝ այժմ վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության մասին երկխոսությունը:

«Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերը բուժելու համար ժամանակ է պահանջվում: Անհրաժեշտ են համարձակ որոշումներ»,- գրել է Միշելը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print