Նորմա՞լ կլիներ, եթե մեր ծառայողները տուգանեին մգեցվածության մասին սուբյեկտիվ կարծիք ունենալով։ Մենք հստակ ապացուցահեն փաստ չունեինք, որ ցույց կտայինք քաղաքացուն և կունենայինք այնպիսի ակտեր, որոնք հիմնված կլինեին սուբյեկտիվ ընկալումների վրա։
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող օրենքը եղել է շատ ավելի վաղ, բայց չի գործել համապատասխան սարքեր չունենալու պատճառով։
Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, թե օրենքը գործելու է առանց բացառության. «Այս օրենքը որևէ բացառություն չունի, ազդում է նաև ծառայողական ավտոմեքենաների վրա։
Կա ԵԱՏՄ համապատասխան ակտ, որին միացել է Հայաստանի Հանրապետությունը, և ընդունելի է համարում մգեցվածության ստանդարտ չափը։ Մենք ավելի վաղ ունեինք օրենքը, սակայն չունեինք հստակ ստանդարտացված սարքեր, որոնք թույլ կտային կողային ապակիների լուսաթանցելիության աստիճանը ստուգել։ Նորմա՞լ կլիներ, եթե մեր ծառայողները տուգանեին մգեցվածության մասին սուբյեկտիվ կարծիք ունենալով։ Մենք հստակ ապացուցահեն փաստ չունեինք, որ ցույց կտայինք քաղաքացուն և կունենայինք այնպիսի ակտեր, որոնք հիմնված կլինեին սուբյեկտիվ ընկալումների վրա»։
–