Ըստ Փաշինյանի, հեղափոխությունից հետո իշխանությունն առերեսվեց Ղարաբաղի հարցի հետ, որն անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության համար։
44-օրյա պատերազմը 2016թ. քառօրյա պատերազմի շարունակությունն էր։ Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ։
«Ի վերջո, չմոռանանք՝ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը` որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնս արել էր, այն ժամանակ դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել, ու սա շատ կարևոր ըմբռնում է՝ ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից»։
Ըստ Փաշինյանի, իշխանությունն առերեսվեց ճշմարտության մի ծավալի՝ Ղարաբաղի հարցի հետ, որն անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության ու էլ ավելի անմարսելի էր հանրության համար. «Սա է ֆունդամենտալ պատճառը, որովհետև երբ կարգախոսների տակ տեսնում ես ինչ կա՝ անմարսելի է»։