Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններ արդյունքներից ելնելով՝ Բաքվում որոշակի դրական սպասելիքներ են ձևավորվել:
Բրատիսլավայում ընթացող Անվտանգության խնդիրների նվիրված ամենամյա համաժողովի՝ GlobSec-ի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, ըստ «Ազատության», մանրամասնորեն ներկայացրել է վերջին շաբաթներին Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները՝ հավելելով, որ այդ հանդիպումների արդյունքներից ելնելով՝ Բաքվում որոշակի դրական սպասելիքներ են ձևավորվել:
Նա հայտարարել է, որ հունիսին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նոր հանդիպում կունենան, որի ժամանակ կքննարկվի խաղաղ պայմանագրի նախագիծը․ «Մենք լավատեսության որոշակի տարրերով ենք շարժվում դեպի քիշնևյան հանդիպումը։ Որոշակի սպասելիքներ ունենք։ Հունիսին տեղի է ունենալու արտգործնախարարների ևս մեկ հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է խաղաղության պայմանագիրը»,- նշել է Հաջիևը։