Պաշտպանության նախարարությունը հերքում է 

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՊՆ–ն «բրոնյաներ» է տրամադրել Ազգային ժողովի և պաշտպանության նախարարության որոշ աշխատակիցների։

ՀՀ ՊՆ–ն հերքում է այսօր ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունը, թե պաշտպանության նախարարությունը ներքին կարգով բազմաթիվ մարդկանց «բրոնյաներ» է տվել՝ ազատելով պատերազմական գործողություններին և վարժական հավաքներին մասնակցությունից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Տեղեկությունը, որևէ «բրոնյա» տրամադրելու մասին, չի համապատասխանում իրականությանը»,– ասաց նա։

Նշենք` «Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ ՊՆ–ն «բրոնյաներ» է տրամադրել Ազգային ժողովի, նախարարության աշխատակիցների, նույնիսկ մասնավոր ընկերություններում աշխատող որոշ անձանց։

Հավելենք, որ պետությունը նման արտոնություն է տալիս կոնկրետ մարդկանց, որոնց բացակայությունը կարող է խաթարել տվյալ հիմնարկի աշխատանքները, ընդ որում՝ դրանք վերաբերում են թե՛ պետական, թե՛ մասնավոր ոլորտներին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print