Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ է ձերբակալվել: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի քարտուղար Գոռ Աբրահամյանը նշել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելու, անցնելու հատկանիշներով:
Աբրահամյանն այլ մանրամասներ չի հայտնել՝ հավելելով՝ նախաքննությունն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը: