Այս հանգամանքով պայմանավորված, քրեական հետապնդում չհարուցելու մասին դիմումը բավարարվել է։
ArmLur.am-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ, կայքի պնդմամբ, Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային:
Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Գայթմազյանը մտնում է Հաղարծին հյուրանոցային համալիր եւ համար պատվիրում, մատուցողն ասում է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարել, որից հետո սկսվում է քրեականի պետի ու աշխատակցի հետ գումարի շուրջ խոսակցություն, ինչից հետո էլ քրեականի պետը սկսում է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:
Այս դեպի առթիվ հարուցվել է քրեական վարույթ:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ա․ Գ․-ն ներկայացրել է դիմում, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ։
Այս հանգամանքով պայմանավորված, քրեական հետապնդում չհարուցելու մասին դիմումը բավարարվել է։
–