11-ամսական երեխան գիտակցության չգալով մահացել է

Ըստ նախնական տեղեկությունների՝ վայր է ընկել բարձր հարկից:

Հունիսի 1-ին շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 11 ամսական երեխա, որն ըստ նախնական տեղեկությունների՝ վայր է ընկել բարձր հարկից:

Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից։

Երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել են անարդյունք: Երեխան գիտակցության չգալով մահացել է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print