Կապանում թևածում էր մանկական ժպիտը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մարզկենտրոն Կապանում անցկացվեցին բազմազան միջոցառումներ։ Տոնը նախևառաջ նշանավորվեց մանկական ազգագրական փառատոնով, որի ընթացքում համայնքի ՆՈՒՀ-երը հանդես եկան երգ ու պարով, խաղիկներով և առանձին տաղավարներով։ Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, կավճանկարչություն, կինոդիտում, պատմվածքի քննարկում, տոնական համերգ․ կապանցի փոքրիկների համար իսկապես անմոռանալի օր էր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print