Ուկրաինայի դիվերսիոն հարձակումը կանխվել է

Հինգշաբթի առավոտյան Բելգորոդի շրջանի օպերատիվ շտաբը հերքել է այն տեղեկությունը, թե ուկրաինացի դիվերսանտներին հաջողվել է ճեղքել սահմանը։

Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո շրջանում փորձել են ահաբեկչություն իրականացնել, ռուս զինվորականները կանխել են դա, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ Զինվորականները թույլ չեն տվել սահմանի խախտումներ, գրում է rbc.ru-ն:

Ուկրաինայի սահմանային տարածքում սպանվել է «ավելի քան 30 ահաբեկիչ», ինչպես նաև ոչնչացվել է զրահատեխնիկա։

Ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ Նովայա Տավոլժանկա շրջանում սահմանը ճեղքելու փորձին մասնակցել են ուկրաինական ուժերի մինչև երկու մոտոհրաձգային վաշտեր՝ տանկերով։ Նրանք խոցվել են հրետանու, հրթիռների միջոցով։

Հինգշաբթի առավոտյան Բելգորոդի շրջանի օպերատիվ շտաբը հերքել է այն տեղեկությունը, թե ուկրաինացի դիվերսանտներին հաջողվել է ճեղքել սահմանը։

Վերջին ժամերին Շեբեկինոն և մերձակա բնակավայրերը գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի կրակոցների տակ։ Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ օգտագործվել են նաև «Գրադ» համակարգերը։ Արդյունքում մեկ մարդ վիրավորվել է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print