«Խոսրովի անտառ» պետական արգելոցում գրացնվել է ընձառյուծի բնակության ամենաերկար դեպքը։
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը նոր կադրեր է հրապարակել Նեո ընձառյուծի հայաստանյան կյանքից։ Ըստ կազմակերպության՝ սա ընձառյուծի բնակության ամենաերկար դեպքն է Հայաստանում։
«Շուտով կլրանա Նեո ընձառյուծի` «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բնակության 5 տարին, ինչը մեր կողմից գրանցված ընձառյուծի բնակության ամենաերկար դեպքն է Հայաստանում»,-ասված է գրառման մեջ։